Էջմիածնի քաղաքապետը հորդորում է չշարժվել «շնից մազ պոկելու» սկզբունքով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News    

էջմիածին

 

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել է Էջմիածնեցիներին․                  

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ մինչ պարենի տոպրակներ ստանալու համար դուք գրոհում եք Էջմիածնի քաղաքապետարանը,

քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանությունն ընկնում են քաշքշուկի մեջ, որպեսզի կուտակումներ չառաջանան,
ընդհանուր բաժնի աշխատակիցները հատ-հատ կարդում են բոլոր դիմումները և զանգահարում դիմումատուներին,
լրատվության և արտաքին կապերի բաժինների աշխատակիցները հաշվառում ու առանձնացնում են ձեր բազմաթիվ էլեկտրոնային նամակները,
բնակկոմունալ վարչության և բյուջետային մուտքերի բաժնի տեսուչները ֆիլտրում են ցուցակները՝ ըստ առավել կարիքավորների,

մեր մանկապարտեզների աշխատակիցներն արտակարգ դրության պայմաններում գալիս են աշխատանքի, հատ-հատ կշռում են մթերքը, օրական հազարավոր անգամներ կռանում, որպեսզի դասավորեն տոպրակները,
քաղաքապետարանի բանվորները պարենով տոպրակները տեղափոխում են տրամադրման վայր,
իմ տեղակալները, խորհրդականը, օգնականը, աշխատակազմի տարբեր բաժինների պետեր զօրուգիշեր հսկում են, որ օգնությունը լինի հնարավորին նպատակային,
այս ամենից հետո իրենց անապահով համարող բազմաթիվ անձինք մեզ հասցեագրում են «մունաթներ» օգնություն չստանալու համար, մինչդեռ իրենք հանդիսանում են պետական այլ ծրագրերի շահառուներ կամ արդեն այլ կազմակերպություններից ստացել են օգնություն,
թվարկումը կարելի է շարունակել:

‼️Խնդրում եմ հաշվի առնել երկու հանգամանք.

քաղաքապետարանը չունի նման օգնություն բաժանելու պարտականություն. մեկնարկած գործընթացը մեր բարի կամքի դրսևորումն է, խիստ կարիքավորների կողքին լինելու ցանկությունը,

գործընթացը չի կարող հավերժ տևել, մեր հնարավորությունները սահմանափակ են, ծրագիրն էլ մի օր դադարեցվելու է, և եթե դուք շարժվեք «շնից մազ պոկելու» սկբունքով, մեկ այլ ընտանիք, որն իսկապես շատ ունի այդ մթերքի կարիքը, կարող է զրկվել օրվա հացից:

Հ.Գ. Խնդրում եմ, իմ անձնական էջին մի դիմեք, քանի որ նամակների բազմաթիվ լինելու պատճառով ես չեմ կարողանում բոլորը կարդալ, իսկ դուք հետո նեղանում եք »։

Տեսանյութեր

Live

Լրահոս