Ռուսաստանը կորոնավիրուսը 20 րոպեում հայտնաբերող թեստ-համակարգեր է ներկայացրել. Известия

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

ՌԴ

Ռուսաստանի բժշկակենսաբանական դաշնային գործակալությունն ապրիլի 10-ին կորոնավիրուսը հայտնաբերող նոր թեստային համակարգեր է ներկայացրել: Այս համակարգերը վարակի առկայությունը պարզում են 15-20 րոպեի ընթացքում, հայտնում է Известия-ն:

Թեստային համակարգը, ըստ գործակալության մամուլի ծառայության հաղորդած տեղեկատվության, 96-դյույմանոց պլանշետ է՝ արդյունքների օպտիկական գրանցմամբ:

Հաղորդվում է, որ թեստային համակարգի գրանցման փաստաթղթերը կներկայացվեն հաջորդ շաբաթվա սկզբին:

Նշենք, որ ՌԴ-ում նմանատիպ չիպեր ստեղծելու մասին ապրիլի 7-ին հայտարարել էր գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան: Նույն օրը նա հայտարարել էր, որ իրենց գործակալության կողմից ստեղծված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին պետք է սպասել մինչև տարվա վերջ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթին այդ պատվաստանյութը համարել է հեռանկարային և ընդգրկել խոստումնալից պատվաստանյութերի շարք: Մինչ օրս այն օգտագործվել է կենդանիների համար, ապացուցել կարողությունը` նոր կորոնավիրուսի նկատմամբ իմունային հարված հասցնելու գործում: