ԱՄՀ-ն նախատեսում է ավելացրել Հայաստանին տրամադրվելիք օժանդակությունը մինչև 280 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

ԱՄՀ

«Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացրել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար»։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը՝ ֆեյսբուքյան էջում:

«Եվրոպական միությունը Հայաստանին տրամադրվելիք աջակցությունն ավելացրել է մինչև 92 մլն դոլար։

Գերմանիան Հայստանին կտրամադրի 91 մլն դոլար ընդհանուր ծավալով դրամաշնորհներ և տեխնիկական օժանդակություն:

Սրա արդյունքում կառավարությունը կկարողանա ընդլայնել թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական օժանդակության միջոցառումները»,- ասված է հայտարարության մեջ։