Անգլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. The Sun

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

հանթեր

Անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ, 1966թ․ աշխարհի չեմպիոն Նորման Հանթերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում է The Sun պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ 76-ամյա անգլիացին հոսպիտալացված է, նրա առողջական վիճակի մասին դեռ չկան տեղեկություններ:

Հանթերը կարիերայի մեծ մասն անցկացրել է «Լիդս»-ում: Անգլիական ակումբի կազմում նա անցկացրել է 540 հանդիպում, 18 գոլի հեղինակ է, մեկական անգամ նվաճել է Անգլիայի գավաթը, սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը։

«Շարունակիր պայքարել, Նորման, մենք քեզ հետ ենք»,- նշվում է «Լիդս Յունայթեդի» հայտարարությունում։