ԵՄ-ից ֆինանսավորվող ծրագրով ՄԻՊ-ի գրասենյակին փոխանցվել են անձնական պաշտպանիչ պարագաներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

ՄԱԶԳ

Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում ու պաշտպանություն» ծրագիրն իրականացրել է անձնական պաշտպանիչ պարագաների գնում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար՝ ապահովելու հաստատության անխաթար աշխատանքը, քաղաքացիների հետ շփումները և փակ հաստատություններ այցերը։ Այս մասին հայտնում են ՄԱԿ- զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակից:
 

աջակցություն

Աջակցության նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրվել է 6000 ձեռնոց, 2300 բժշկական դիմակ, 700 բախիլ, 700 շնչառական դիմակ, 300 պաշտպանիչ արտահագուստ, 250 պաշտպանական ակնոց, 50 դեմքի պաշտպանիչ սաղավարտ, 10 տուփ ախտահանիչ հաբ, 70լ ախտահանող նյութ, 5 հեռակա ջերմաչափման սարքեր։
 

Տեսանյութեր

Live

Լրահոս