Պաշտոնյաներից 1-2-ը բիզնես ունի, մեծամասնությունն աշխատավարձով ապրողներ են. Հովսեփյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

 

26.500 դրամը մեծ գումար չէ, բայց պետք է իրատես լինել ու հասկանալ՝ պետությունն ինչ հնարավորություններ ունի: 24News-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսփեյանը, անդրադառնալով պետության կողմից անչափահաս երեխաներին տրվող միանվագ օգնությանը: Նշենք, որ խոսքն աշխատավայրում չգրանցված ծնողների երեխաներին տրվող օգնության մասին է:

Հովսեփյանն այն տեսակետին է, որ մեծ տարբերություն կա ներկա ու նախկին պաշտոնյաների եկամուտների միջև: «Եթե ներկայումս պաշտոնյաներից մեկ կամ երկուսը բիզնես ունեն, իսկ մեծամասնությունն աշխատավարձով ապրողներ են, ապա նախկինում ամբողջ պետական բյուջեն որոշ մարդկանց էր ծառայում»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։