ԱԳՆ-ում գրանցված է Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող 1870 ՀՀ քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News 

Զոհրաբ Մնացականյան

Արտաքին գործերի նախարարությունում ներկայումս գրանցված է 1870 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանրային Հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Առաջին շրջանում  անմիջապես սկսեցինք դիմել մեր քաղաքացիներին, որպեսզի իրենք դադարեցնեն ճամփորդություններն ու վերադառնան Հայաստան։ Մեծ մասն արձագանքեց: Եվ մարտի 1-ից ի վեր ունենք Հայաստան  վերադարձած 63 հազարից ավել քաղաքացի: Մենք ինքներս կազմակերպեցինք մեր քաղաքացիների վերադարձը Իտալիայից՝ օգնելով տոմսերի ձեռքբերման հարցում, ուղղորդելով գտնել վերադարձի լավագույն ճանապարհը, համագործակցելով տարբեր երկրների մեր գործընկերների հետ։ Այս առումով Վրաստանի հետ ունենք շատ լավ համագործակցություն»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը այս իրավիճակում բարձր է  գնահատում ՀՀ քաղաքացիների համախմբվածությունը։