Հրդեհ՝ կոնյակի գործարանի հարակից բենզալցակայանում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

աին.

Ապրիլի 10-ին՝ ժամը 20:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Երևանի կոնյակի գործարան»-ի մոտակայքում գտնվող չշահագործվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել: Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ոսկերիչների փողոցի թիվ 1 հասցեում գտնվող չշահագործվող շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:56-ին, մարվել՝ 21:10-ին: Շինության ներսում այրվել են կենցաղային իրեր: