Մոսկվայում անցագրային ռեժիմ կսահամնվի․РИА Новости

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News         

Մոսկվա

             

Մոսկվայում հաջորդ շաբաթվանից անցագրային ռեժիմ կսահմանվի։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Սկզբնական շրջանում ռեժիմը կսահմանվի աշխատանքի գնալու համար, ապա` այլ նպատակների, իսկ վերջում,  անհրաժեշտության դեպքում շրջանների ներսում տեղաշարժվելու համար:

Նա նշել է, որ այս մեթոդը համաձայնեցված է երկրի ղեկավարության հետ, համակարգը կգործի խստացված։

Երկրի իշխանությունն իրավունք կունենա ստուգել  անցագրեր ստանալու համար քաղաքացիների տրամադրած տվյալների հավաստիությունը: