Մոսկվայում ևս 149 պացիենտ բուժվել է կորոնավիրուսից. Риа Новости

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

մոսկվա

Մոսկվայի տարբեր հիվանդանոցներում կորոնավիրուսից բուժվող ևս 149 պացիենտ ապաքինվել է: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Անաստասիա Ռակովան, հաղորդում է РиаНовости-ն:

«Կորոնավիրուսից բուժվողների թիվը Մոսկվայում աստիճանաբար ավելանում է։ Անցած օրերի ընթացքում մոսկովյան հիվանդանոցներից դուրս է գրվել միանգամից 149 մարդ։ Այն պացիենտները, որոնց դուրս գրվելուց հետո անհրաժեշտ է մնալ հսկողության տակ, ստացել են համապատասխան ցուցումներ: Մոսկվայում կորոնավիրուսից վերականգնվածների թիվը հասել է 499-ի»,- հայտնել է Ռակովան։

Փոխքաղաքապետը նաև հավելել է՝ որպեսզի մարդու մոտ հաստատվի հիվանդության բացակայությունը, բուժումից հետո բժիշկները հատուկ հետազոտություններ են անցկացնում։

Նշենք, որ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11.917-ի, որից 94-ը՝ մահվան ելքով: Հիվանդությունից ապաքինվել է 795 մարդ: