Որոշել ենք ԱԴ-ի երկարացման պայմանում գործունեության մի շարք տեսակներ թույլատրել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

«Կարևոր է, որ տնտեսական կյանքը կարողանանք պահպանել։ Որոշել ենք՝ ԱԴ -ի երկարացման պայմաններում գործունեության մի շարք տեսակներ կլինեն թույլատրված, և մենք որոշակի ծրագրով կմոտենաք այլ գործունեության տեսակներ թույլատրելու հնարավորություններին»: Այս մասին այսօր՝ ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտնել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի փոխանցմամբ՝ խոսքը, մասնավորապես, գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության, ձկնաբուծության, հանքարդյունաբերության, էլեկտրականության, ջրամատակարարման, թափոնների կառավարման և վերամշակման, փոխադրումների և պահեստային տնտեսության, պետական կառավարման և պաշտպանության, պատադիր սոցապահովության, առողջապահության, սոցսպասարկման և օտարերկրյա կազմակերպությունների գործունեությանն է վերաբերում. «Ապրիլի 13-ից ամբողջությամբ կթույլատրվեն բացօթյա շինարարական գործունեությունը, ծխախոտատեսակների արտադրությունը, ապրիլի 20-ից կփորձենք բացել տեքստիլ ոլորտը»: