Ապրիլի 24-ին, մայիսի 1-ին, 8-ին, 9-ին զանգվածային միջոցառումներ չեն լինի. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

«Ապրիլի 24-ն է, մայիսի առաջին տասնօրյակում ունենք Շուշիի ազատագրման օրը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում՝ ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առաջիկա մեկ ամսվա ընթացքում ՀՀ-ում հիշատակի և տոների օրերին:

«Այս միջոցառումներում քաղաքացիների մասնակցությունը պիտի սահմանափակվի»,- նշել է Փաշինյանը:

Նրա որոշմամբ ՀՀ-ում արտակարգ դրությամբ՝ ապրիլի 24-ին, մայիսի 1-ին, 8-ին, 9-ին տեղի կունենան միայն արարողակարգային անելիքներ, զանգվածային միջոցառումներ չեն լինի։