Սուրբ Զատկի տոնակատարությունները եկեղեցում կանցկացվեն դռնփակ ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

գարեգին

«Եկեղեցին կոչ է արել քաղաքացիներին ներկա չգտվել զանգվածային միջոցառումներին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սուրբ Զատկի տոնակատարությունները եկեղեցում տեղի են ունենալու դռնփակ ռեժիմով», - պարզաբանել է վարչապետը. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ Հայ առաքելական եկեղեցին, մենք բոլորս ըմբռնումով ենք մոտենում այս խնդրին»։