ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. մարզերում ձյուն է տեղում. Լարսը բաց է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

ճանապարհներ

Ապրիլի 11-ի ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում և Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն:

Լարսի մասին՝

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։