Գեյթսը կմիանա Հարավային Կորեային՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու համար. Yonhap

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

բիլլմուն

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը և Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը պայմանավորվել են համագործակցել COVID-19-ի հետազոտությունների, պատվաստանյութերի և վարակվածների բուժման մեթոդների մշակման գործում: Այս մասին հաղորդում է Yonhap-ը: 

Հարավային Կորեայի նախագահի վարչակազմից տեղեկացնում են՝ նրանց միջև համագործակցության պայմանավորվածությունը կայացել է ուրբաթ օրը՝ Գեյթսի նախաձեռնած, 25 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում: Քննարկվել է ամբողջ աշխարհը գրաված կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումները:

Microsoft-ի համահիմնադիրը Կորեայում կիրառվող կարանտինային միջոցառումները «գլոբալ մոդել» է անվանել և շնորհակալություն հայտնել Հարավային Կորեայի կառավարությանը՝ զարգացող երկրներին թեստային համակարգեր մատակարարելու համար:

Նախագահ Մուն Չժե Ինը Գեյթսի հիմնադրամի հետ համագործակցության հույս է հայտնել վարակիչ հիվանդությունների, այդ թվում կորոնավիրուսի աոջև խոցելիություն ունեցող երկրներին հումանիտար օգնություն տրամադրելու հարցում: