Հռոմի պապը Խաչելության երթն իրականացրել է Սուրբ Պետրոսի՝ գրեթե դատարկ հրապարակում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

հռոմիպապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ապրիլի 10-ին՝ Ավագ ուրբաթի ավանդական Խաչելության երթն անցկացրել է Վատիկանի Սուրբ Պետրոսի գրեթե դատարկ հրապարակում, հաղորդում է dw.com կայքը։

Այս երթին ամեն տարի մասնակցում են հազարավոր ուխտավորներ ամբողջ աշխարհից, այն տեղի է ունենում Հռոմի Կոլիզեի պատերի մոտ: Սակայն այս տարի պոնտիֆիկին ուղեկցել են կորոնավիրուսի համաճարակից տուժած հինգ բանտարկյալներ՝ իտալական Պադույա քաղաքի բանտից, ինչպես նաև հինգ բժիշկներ և բուժքույրեր՝ Վատիկանից:

հավատացյալներ

Երթի մասնակիցները քայլել են հրապարակի կենտրոնում գտնվող կոթողից մինչև տաճարի աստիճաններ։ Արարողակարգի ընթացքում մեջբերվել են մտորումներ Քրիստոսի տառապանքներից. այս տարի դրանք գրվել են բանտերում բանտարկյալների և ընտանեկան բռնության զոհ դարձած կնոջ կողմից:

Երթից հետո Ֆրանցիսկոսը սովորականի պես ելույթ կամ աղոթք չի արտասանել, այլ ընդամենը մի քանի րոպե լուռ աղոթել է։ Այսպես նա փորձել է հարգանքի տուրք  մատուցել կորոնավիրուսի համաճարակից տուժածների հիշատակին:

հռոմիպապ