ԵՄ-ն 3000 դիմակ, 700 բախիլ, 300 արտահագուստ է և այլ պարագաներ է տրամադրել ՀՀ ՄԻՊ-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

օգնություն

Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում՝ Եվրոպական միության աջակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրվել է 6000 ձեռնոց, 2300 բժշկական դիմակ, 700 բախիլ, 700 շնչառական դիմակ, 300 պաշտպանիչ արտահագուստ, 250 պաշտպանական ակնոց, 50 դեմքի պաշտպանիչ սաղավարտ, 10 տուփ ախտահանիչ հաբ, 70 լիտր ախտահանող նյութ, 5 հեռակա ջերմաչափման սարքեր՝ ապահովելու հաստատության անխաթար աշխատանքը, քաղաքացիների հետ շփումները և փակ հաստատություններ այցերը։

Աջակցությունը տրամադրվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում ու պաշտպանություն» ծրագրի շրջանակներում։