ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նախատիպը փորձարկվում է կապիկների վրա․ Риа Новости

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

ՌԴ

Ռուսաստանում գիտահետազոտական ինստիտուտի բժշկական պրիմատոլոգիայի՝ գիտության գծով փոխտնօրեն Ջինա Կարալ Օղլին հայտնել է, կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի նախատիպերը փորձարկվում են մարդկանց այսպես կոչված լաբորատոր «նմանակների»՝ կապիկների վրա: Այս մասին հաղորդում է РиаНовости-ն:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել՝ փոքրիկ փոփոխություններով սա կարելի է փորձարկել նաև մարդկանց վրա:

Օղլին պարզաբանել է, որ «Վեկտոր» պետական գիտական կենտրոնից այդ տեսակի 20 կապիկների ստանալու հարցում կա: Պրիմատները 21-օրյա կարանտինային ռեժիմում են եղել, որի ընթացքում բժիշկները կանոնավոր կերպով ստուգումներ են իրականացրել. պարզվել է, որ բոլոր պրիմատներն էլ առողջ են։

«Վեկտորի» գլխավոր տնօրենն էլ իր հերթին հայտարարել է, որ կենդանիների միջև շփումները բացառված են: Նրանց պահպանելու համար օգտագործվում են հատուկ համակարգեր. «Յուրաքանչյուր խումբ պահվում է առանձին արկղում՝ ապահովված օդը մաքրող առանձին համակարգով և արտածծող խողովակով»։

Նշենք, որ ըստ վերջին տեղեկությունների՝ ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 13.584 դեպք, որից 106-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսի վերականագնվել է 1.045 մարդ: