Քաղաքապետը պասիվ է, իրավիճակի կառավարման բեռ նաև նա պետք է կրի. Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News 

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը թեև դրական ու լավ է գնահատում Երևանի կոմունալ ծառայությունների աշխատանքը արտակարգ ռեժիմի պայմաններում, բայց դժգոհ է քաղաքապետի պասիվությունից: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ արտակարգ ռեժիմի պայմաններում իրավիճակային կառավարման որոշում կայացնողը ոչ միայն պարետատունը, այլ նաև քաղաքապետը պետք է լինի:

«Բայց քաղաքապետը  պասիվ է, թեև ասում է, որ աշխատում է, ուղղակի այդ մասին հավաստող «լայվեր» չի անում: Իսկ նրա վերջին «լայվը», որտեղ քաղաքական գործչի քննադատությունը «տականքություն» էր որակել, բնավ հարիր չէր քաղաքականությամբ զբաղվող մարդուն»,- ընդգծեց Խաժակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։