Ապրիլի 12-ը տիեզերագնացության ու ավիացիայի միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

աշխարհ

Ապրիլի 12-ն աշխարհում նշվում է որպես տիեզերագնացության ու ավիացիայի միջազգային օր։

Տիեզերագնացության օրը՝ որպես տոն, հիմնադրվել է Խորհրդային Միությունում, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1962 թվականի ապրիլի 9-ի հրամանով։ Միջազգային կարգավիճակ է ստացել 1968 թվականին միջազգային ավիացիոն ֆեդերացիայի համաժողովում: