Լոնդոնը 200 մլն ֆունտ սթերլինգ կտրամադրի զարգացող երկրներում կորոնավիրուսը կանխելու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

կորոնավիրուս

Մեծ Բրիտանիան 200 միլիոն ֆունտ սթերլինգ  կտրամադրի միջազգային կազմակերպություններին, որպեսզի այդ գումարներն ուղղվեն զարգացող երկրներում կորոնավիրուսը կանխելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«200 միլիոն ֆունտ սթերլինգը կաջակցի կորոնավիրուսի վարակման դեպքերը կանխելու այն զարգացող երկրներում, որոնց առողջապահության համակարգը չի կարողանում արդյունավետ պայքարել վիրուսի տարածման դեմ»,-տեղեկացնում է գործակալությունը: