Ստեփանակերտում քլորաջրով ախտահանվում են բոլոր ճանապարհները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

հասարակական

Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվել են ախտահանման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Ժամը 06:00-ից Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակա «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի կողմից ջրցան երեք մեքենաներով քլորաջրով ախտահանվել են մայրաքաղաքի բոլոր ճանապարհները:

Արդեն ժամը 10:00-ին մայրաքաղաքի ողջ վարչական տարածքում այդ գործընթացը ամբողջովին ավարտված էր:

Նման միջոցառումները կրելու են պարբերական բնույթ: