Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայերին՝ Զատկի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

տարածաշրջան

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ Զատկի տոնի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրված է վարչապետի շնորհավորանքը, որում մասնավորապես ասված է.

«Այսօր կաթոլիկ, հայկական և ավետարանական-լյութերական եկեղեցիները նշում են Զատիկը: Ուզում եմ շնորհավորել մեր երկրի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այսօր նշում են Զատիկը՝ վրաց կաթոլիկներին, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին և մեր հայ հայրենակիցներին, Վրաց ավետարանական- լյութերական եկեղեցուն և նրա հավատացյալներին: Մաղթում եմ ձեզ առողջություն և փրկություն: Վստահ եմ՝  միասնական ջանքերով  կհաղթահարենք այս համընդհանուր փորձությունը»: