Դեռ բազմաթիվ են մեր այն հայրենակիցները, որոնք ցանկություն ունեն մեկնելու Հայաստան. դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

վարդան

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հայտնում է, որ, չնայած ՌԴ-ից ՀՀ կազմակերպված չվերթներին, դեռ շատ կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ուզում են վերադառնալ Հայաստան:

«Թեպետ մեզ հաջողվեց անցած շաբաթ Հայաստան տեղափոխել 3 չարթերային թռիչքներով ավելի քան 650 ուղևոր, այնուամենայնիվ, դեռ բազմաթիվ են մեր այն հայրենակիցները, որոնք ցանկություն ունեն մեկնելու Հայաստան, ունեն առաջին օգնության կարիք՝ կապված ՌԴ-ի տարածքում իրականացվող հատուկ միջոցառումների հետ։

Ապրիլի 13-ից Մոսկվա քաղաքում և Մոսկվայի մարզում սկսում է գործել հատուկ անցագրային ռեժիմ, որի ընթացքում քաղաքացիների շարժը, այդ թվում՝ այլ տարածաշրջաններից դեպի Մոսկվա այցելություններն առանց հատուկ թույլտվության արգելված են։ Սա նշանակում է որոշակի արգելափակումների առկայություն նաև մեր աշխատանքի մեջ, այդ թվում՝ կապված հյուպատոսական աջակցության, հյուրանոցային ապահովման, օդակայաններում շարժի հետ»,- հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանը: