Ստեփանակերտում 1 օրում թանկացել է կիտրոնը, էժանացել՝ ձուն ու սոխը. ՏՄՊՊՀ-ի դիտարկումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

արցախ.

Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտի 43 լայն սպառման ապրանքատեսակի դիտարկման արդյունքում նախորդ օրվա համեմատ արձանագրվել է 3 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ և 2 գնանկում: Այդ մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը:

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետները 2020 թ. ապրիլի 12-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտում 43 լայն սպառման ապրանքատեսակի դիտարկման արդյունքում նախորդ օրվա համեմատ արձանագրել են 3 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ և 2 գնանկում:

Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է կիտրոնի դեպքում՝ 17 դրամ կամ 6%:

Տեղական արտադրության սոխի գնի 100 դրամ նվազման արդյունքում սոխի միջին գինը նվազել է 33 դրամով կամ 7.6%: Զատիկի տոնի կապակցությամբ դիտարկված առևտրային օբյեկտներից մեկի իրականացրած ակցիայի շրջանակում նվազել է նաև հավի ձվի միջին գինը՝ 1 դրամ կամ 1.9%:

Գնաճ արձանագրած ապրանքային շուկայում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտները: