Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը հասել են 266-ի. ՌԻԱ Նովոստի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News 

տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերն ավելացել են 67-ով՝ հասնելով 266-ի:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին տվյալները հրապարակվել են հիվանդությունների մոնիտորինգի հատուկ կայքում:

«Հաստատված դեպքերի թիվը 266 է, 67 քաղաքացի առողջացել է, մահացության դեպքերը 3-ն են: Կարանտինի ռեժիմի մեջ է գտնվում 4 հազար 872 մարդ»,- ասված է կայքում:

Վրաստանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի բռնկման պիկը սպասում է ապրիլի երկրորդ կեսին: