Կորոնավիրուսով հիվանդների համար ունենք 1400 մահճակալ․ փոխնախարարը՝ ֆոնդը համալրելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

անաիդ

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանիսյանը, ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և «Լիցենզավորման մասին» ՀՀ լրացում կատարելու մասին օրենքնի նախագծերը, նշել է, որ ակնկալվում է ՀՀ-ում կորոնավիրոսային հիվնադությունների ախտահարված անձանց լրացուցիչ մահճակալային ֆոնդ ծավալել և լրացուցիչ մասնագետներ ներգարվվել նրանց վերապատրաստման համար: 

«Կորոնավիրուսով հիվանդների սպասարկման համար ունենք արդեն 1400 մահճակալ։ Լրացուցիչ այլ բժշկական կազմերպությունների ներգրավվելու համար գուցե անհրաժետ լինի, որ եթե տվյալ բժշկական կազմակերպությունը չունի ինֆեկցիոն տեսակի լիցենզավորում, նա ևս կարողանա ներգրավվել և ապահովել պացիենտների բնականոն օգնությունն ու սպասարկումը», - ասել է փոխնախարարը։

Նշենք, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ինչպես նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողներ, այդ թվում՝ կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում: