Թալանել են Ավետ Բարսեղյանի աներոջ տունը. հափշտակել են 110 հազար դոլարի զարդեր և գումար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ավետ

Ապրիլի 12-ին առանձնակի խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմանում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Վարուժանի փողոցի տներից մեկի բնակիչ՝ 58-ամյա Աբրահամ Ք.-ից, որը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 19։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք դեռևս անհայտ պայմաններում մտել են իր տուն և այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։ Այդ մասին գրում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական խումբը։

Դեպքի փաստով քննչական բաժնի քննիչ Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։

Ըստ աղբյուրի՝ Աբրահամ Ք.-ն հայտնի հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանի կնոջ հայրն է, իսկ գողը կամ գողերը տնից հափշտակել են մոտ 110 հազար դոլարին համարժեք ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։