Նա ինձ հետ էր ամենասկզբից. COVID-19-ից մահացել է Թրամփի մտերիմ ընկերը. Российская газета

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

սթենլի

Նյու Յորքի անշարժ գույքի հայտնի կառուցապատող և Հանրապետական կուսակցության հովանավոր Սթենլի Չերան մահացել է COVID-19-ից: Այս մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով գործարարի շրջապատի աղբյուրին, փոխանցում է Российская газета-ն:

Չերան ընկերություն էր անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը նույնպես անշարժ գույքի ոլորտում գործարքներ կատարելով էր հարստացրել:

Դաշնային ընտրական հանձնաժողովի հաշվետվությունների համաձայն՝ 2016-ից մինչև 2019 թվականը Չերան ընդհանուր առմամբ 402.800 ԱՄՆ դոլար է ուղարկել նախագահի պաշտոնում Թրամփի գործունեության աջակցմամբ զբաղվող փիառ ընկերություններին: Նա նաև փոխանցումներ է արել հանրապետականների հիմնադրամին և միջոցներ հատկացրել Թրամփի նախընտրական արշավի համար:

Թրամփը Միչիգանի նահանգում 2019 թվականի հանրահավաքի ժամանակ Չերային անվանել է «աշխարհի խոշորագույն շինարարներից և անշարժ գույքի մասնագետներից մեկը». «Նա հիանալի տղա է և նա ինձ հետ էր ամենասկզբից»:

The New York Post-ը ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 24-ին 70-ամյա Չերան հոսպիտալացվել է կորոնավիրուսի ախտանշաններով: Ավելի ուշ ելույթներից մեկում Թրամփն ասել էր, որ ինքը ընկեր ունի, որը խիզախորեն պայքարում է կորոնավիրուսի դեմ և կոմայի մեջ է ընկել: