Բրազիլիայի Հիսուս Ամենափրկչի արձանը լուսավորվել է ի պատիվ բուժաշխատողների

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

1
ABC News-ը հայտնում է, որ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում գտնվող Հիսուս Ամենափրկիչ արձանը լուսավորվել է ի պատիվ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում մարտնչող բուժաշխատողների։

Ավելի վաղ Հիսուս Ամենափրկիչը լուսավորվել էր կորոնավիրուսի դեմ պայքարող երկրների դրոշների պատկերներով:

Վերջին տվյալների համաձայն՝ Բրազիլիայում հաստատվել է կորոնավիրուսի 22,344 դեպք, որից 1237-ը՝ մահվան ելքով, իսկ 173-ը ապաքինվել:

1