Արոնյանը հրաժարվել է մասնակցել Magnus Carlsen Invitational օնլայն մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News  

շախմատ

Շախմատի աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարի մասնակիցների անունները հայտնի են: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է մասնակցել մրցաշարին:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել էր Արոնյանի կինը՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոուիլին:

Առաջին անգամ անցկացվող մրցաշարին կմասնակցեն` Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան:

Մրցաշարը կանցկացվի շրջանաձև մրցակարգով, այն կունենա 250 հազար դոլար մրցանակային ֆոնը և կմեկնարկի ապրիլի 18-ին: