Պուտինը ԵՏՄ-ի ղեկավարների հետ տեսակապով կքննարկի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 14-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, փոխանցում է ТАСС-ը:

Հիմնական քննարկումը կանցկացվի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և ԵՏՄ անդամ պետությունների տնտեսական կայունության պահպանմանն ուղղված քայլերի շուրջ, - ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման ավարտին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: