Վարկային արձակուրդ է տրամադրվել 320 հազար ֆիզիկական անձի․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News    

Նիկոլ Փաշինյան

Այսօրվա դրությամբ ՀՀ բանկերը եւ վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 320 հազար ֆիզիկական անձանց՝ 12 միլիարդ դրամի չափով (ապրիլի 9-ի դրությամբ՝ 290 հազար անձ, 9.3 միլիարդ դրամ): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վարկային արձակուրդ է տրվել նաեւ 6600 իրավաբանական անձի՝ 28 միլիարդ դրամի չափով (ապրիլի 9-ի դրությամբ՝ 5300 իրավաբանական անձ՝ 15 միլիարդ դրամի չափով)»,- նշել է Փաշինյանը: