Հրազդանի կիրճում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, նռնականետ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

նռնակ

Ապրիլի 12-ին՝ ժամը 15.20-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճի ռեստորաններից մեկի մոտ նռնականետի նման սարք կա:

Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի և ԱԻՆ արագ արձագանքման խմբի աշխատակիցները նշված վայրում հայտնաբերել են «ՌՊԳ» նռնականետ, որի մեջ տեղադրված էր նռնակ:

Հայտնաբերվածը տեղափոխվել է:

Նշանակվել է փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: