Գեղարքունիքի մարզի՝ COVID-19-ով վարակվածի կրկնակի թեստը բացասական է. 3-րդ անգամ է հանձնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

կովիդ

Օրերս Գեղարքունիքի մարզի՝ կորոնավիրուսով վարակված բնակչի մոտ կրկնակի թեստը բացասական է եղել։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ, տեղեկացնում եմ, որ 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3֊րդ թեստը անելու։

Այդ արդյունքները կիմանանք վաղը։

Իմ խնդրանք–հորդորդն է ձեզ այս օրերին հատակապես հետևել միայն պաշտոնական լրահոսին, լինել մեդիագրագետ, չտրվել սադրիչ բովանդակությամբ կայքերի ապատեղեկատվությանը, խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։

Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության և առողջության։

Առո՛ղջ եղեք»,-գրել է մարզպետը։