ՀՀ ՊՆ-ն մարզերում ու խոշոր համայնքներում շուրջօրյա հերթապահություն է սահմանել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News      

Պաշտպանության նախարարությունը ՀՀ բոլոր մարզերում, խոշոր համայնքներում հսկիչ անցագրային կետեր է բացազատել, որտեղ սահմանվել է շուրջօրյա հերթապահություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ռազմական ոստիկանության աշխատակիցները հետևում են ՊՆ տրանսպորտային միջոցների միջմարզային, միջքաղաքային շարժին, ստուգում են փաստաթղթերը, իրականացնում զինծառայողների ջերմաչափում, գրանցում են յուրաքանչյուրին և հետո թույլատրում շարունակել ճանապարհը։

Ռազմական ոստիկանության հսկիչ անցագրային կետ է գործում նաև ՀՀ և Արցախի սահմանին, որտեղ ոչ միայն ստուգվում են զինծառայողների փաստաթղթերը, այլև կատարվում են զինվորական մեքենաների և զինծառայողներին պատկանող մեքենաների ախտահանման աշխատանքներ»,- նշել է նա։