«ՎԵՏՕ»ն պահանջում է ճշտել մանկապարտեզում գործունեություն ծավալած արվամոլ անձի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News 

հասարակական

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն այսօր դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ ԱԱԾ տնօրենին՝ պահանջելով պարզել Երևանի մանկապարտեզներից մեկում գործունեություն ծավալած տրանսվեստիտ/արվամոլ անձի ինքնությունը, նրա իրականացվող ծրագրի էությունը և նպատակները, դրա ֆինանսավորման աղբյուրները:

«Միաժամանակ պահանջել ենք ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ բացառելու երեխաների միջավայրում ոչ ավանդական սեռական ուղղվածության հնարավոր քարոզը, ապահովել երեխաների ֆիզիկական անձեռնմխելիությունը և հոգեբանական առողջությունը:

Ստացված պատասխանների մասին կտեղեկացնենք լրացուցիչ», - հայտնում են «ՎԵՏՕ»-ից: