Դոլարի փոխարժեքը նվազել է 4,5 դրամով, եվրոյինը՝ 5,6 դրամով. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն ապրիլի 13-ին 486.53 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 4.65 դրամով: Այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.02 դրամ (նվազել է 5.58 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 608.36 դրամ (նվազել է 4.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.60 դրամ (նվազել է 0.07 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար ԿԲ-ն սահմանել է հետևյալ գները. արծաթ՝  237.37  դրամ, ոսկի՝ 26,289.23 դրամ, պլատին՝ 11,497.09 դրամ: