Նյու Յորքում կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվն անցել է 10 հազարը. ՌԻԱ Նովոստի

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News      

հիվանդանոց

ԱՄՆ-ում վարակի էպիկենտրոն համարվող Նյու Յորք նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն անցել է 10 հազարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նահանգապետ Էնդրյու Կուոմոն տեղեկացրել է, որ վարակի բռնկումից ի վեր մահացել է 10 հազար 56 մարդ:

«Վատ նորություններ: Զատկյան կիրակի մենք կորցրել ենք 671 մարդու»,-ասել է Կուոմոն:

Նախօրեին նահանգում մահացության ցուցանիշը կազմում էր 9 հազար 385:  

ԱՄՆ-ում ընդհանուր վարակվածների թիվը 564 հազար 317 է, մահերինը՝ 22 հազար 850: