Թեստավորվել է Հայաստանից Արցախ մուտք գործած 2 քաղաքացի, վարակ չի հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

կորոնա

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 14-ին ընթացքում թեստավորվել են ՀՀ-ից մուտք գործած Արցախի Հանրապետության երկու քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսային վարակի դեպք չի հաստատվել: Սույն քաղաքացիները ՀՀ-ում են գտնվել այլ առողջական խնդիրների պատճառով:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: