Հայաստանում կորոնավիրուսից մահացել են 65-ամյա և 82-ամյա պացիենտներ

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

կորոնավիրուս

Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկոողոսյանը։

«65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։
 
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 28 նոր դեպք և 54 առողջացածներ»,- նշել է նա։