Թուրքիայում COVID-19-ով վարակվածը սավանները կապել է իրար, փախել հիվանդանոցից. Ermenihaber

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

 

թուրք

Թուրքիայի արևմտյան Դենիզլի նահանգի Սարաքյոյ շրջանում կորոնավիրուսով վարակված 38-ամյա տղամարդը փախել է հիվանդանոցից։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Սարայքյոյի բնակիչ Ուֆուքը հիվանդանոցի շենքի 2-րդ հարկի պատուհանից կապել է իրար ամրացված սավանները և որպես պարան օգտագործելով՝ փախել է հիվանդասենյակից։ 

Սակայն կարճ ժամանակ անց բուժհաստատության աշխատակիցների ահազանգից հետո ոստիկանները նրան գտել և տեղափոխել են հիվանդանոց։ Նա այժմ կրկին բժիշկների վերահսկողության տակ է։

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ տղամարդը կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել էր: Նա ախտորոշման թեստ էր հանձնել, պատասխանը՝ դրական: