Վերջին օրերին վարակվածների թիվը նվազել է. Ալեն Սիմոնյանն աղյուսակ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

ալեն

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում աղյուսակ է հրապարակել Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների վիճակագրական թվերի վերաբերյալ:

«54 մարդ ապաքինվել է, ընդհանուր՝ 265, այժմ 786 վարակակիր կա:

28 նոր դեպք, ընդհանուր 1067: Մեկ շաբաթում օրական հաստատված դեպքերը` 28, 28, 16, 30, 46, 26, 28»,-գրել է Ալեն Սիմոնյանը: