ԱՆ նախարարն ու փոխնախարարը այցելում են հատուկ կարանտինային վայրեր, ծանոթանում իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

ԱՆ

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Արտյոմ Սմբատյանը պարբերաբար այցելում են հատուկ կարանտինային վայրեր և ծանոթանում իրավիճակին»: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը:

«Մեզ մոտ ամեն ինչ լավ է, հաղթահարելու ենք, միայն թե դուք մի փոքր էլ դիմացեք և նստեք տանը»,- նշել է խորհրդականը։

Նշենք, որ Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսի 28 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1067 է։ Ապաքինվել է 54 մարդ, բուժում շարունակում է ստանալ 786 քաղաքացի։ 

Ընդհանուր առմամաբ ապաքինվել է 267 մարդ։

Գրանցվել է մահվան ևս երկու դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 16 է: Բացասական է 8288 թեստ։