Ժամը 14։00-ի դրությամբ Արցախի նախագահի ընտրություններին մասնակցել է 29 443 ընտրող

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

արց.

Արցախի ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ ժամը 14։00-ի դրությամբ ԱՀ նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 29 443 ընտրող կամ ընտրողների 28․2 տոկոսը։

Ստորև ներկայացնում ենք տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալները, մասնակիցների թիվը՝ ըստ ընտրական տեղամասերի.

Ստեփանակերտ – 39 003 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 7951 քաղաքացի կամ ընտրողների 20․4 %-ը,

Ասկերանի շրջան – 11 925 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 4254 քաղաքացի կամ ընտրողների 35․7 %-ը,

Հադրութի շրջան – 8521 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 3320 քաղաքացի կամ ընտրողների 39 %-ը,

Մարտակերտի շրջան – 13 026 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 4294 քաղաքացի կամ ընտրողների 33 %-ը,

Մարտունու շրջան – 17 228 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 5491 քաղաքացի կամ ընտրողների 31․9 %-ը,

Շահումյանի շրջան – 2100 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 646 քաղաքացի կամ ընտրողների 30․8 %-ը,

Շուշիի շրջան – 3906 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1187 քաղաքացի կամ ընտրողների 30․2 %-ը,

Քաշաթաղի շրջան – 7096 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 2202 քաղաքացի կամ ընտրողների 31 %-ը,

Երևան 1 ընտրատեղամաս – 832 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 98 քաղաքացի կամ ընտրողների 11․8 %-ը: