ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Շիրակի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ոստիկանության ծառայողները արտակարգ դրության պայմաններում ծառայություն կատարելիս Գյումրիում՝ Հայուհի հրապարակում, փորձել են պարզել 2 քաղաքացիների ինքնությունը և տեղաշարժի թերթիկ են պահանջել, սակայն վերջիններս վիճաբանել են ոստիկանության ծառայողների հետ: Վեճը վերածվել է դանակահարության. քաղաքացիներից մեկը դանակով հարվածել է 2 ոստիկանների: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ոստիկանների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել վնասազերծել դանակով զինված քաղաքացուն, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։