Ապրիլի 9-13-ն ալկոգել արտադրող ևս 20 ընկերություն է ստուգվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

ալկո

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ապրիլի 9-13-ն իրականացրել է Հայաստանում ալկոգել արտադրող 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում, ինչի արդյունքում պարզվել է հետևյալը.

20 տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում:

Մարտի 26-ից ապրիլի 13-ը ստուգումներ են եղել 40 ալկոգել արտադրող տնտեսվարող սուբյեկտի մոտ ևս: