ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
«Հեռախոսազրույց ունեցանք Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի հետ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտնում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Գործընկերոջս հետ տեղեկատվություն փոխանակեցինք մեր երկրներում կորոնավիրուսի համաճարակի տարածման, այդ կապակցությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի և խորհրդարանի գործունեության մասին։ Երկուստեք պատրաստակամություն հայտնեցինք որպես բարեկամ երկրներ և ժողովուրդներ հնարավորինս օգտակար լինել իրար համար այս դժվարին օրերին»։