Գեղարքունիքի մարզպետարանի 3-րդ եռամսյակի պարգևավճարները վերադարձվել են պետբյուջե

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

հասարակական

«Երկրում տիրող արտակարգ դրությամբ պայմանավորված՝  Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին երկրորդ եռամսյակի ընթացքում հատկացվելիք  պարգևավճարներն արդեն վերադարձվել են պետական բյուջե»-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Սա մի նախաձեռնություն է, որին Գեղարքունիքի մարզպետարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է ըմբռնումով մոտենա և գիտակցի, որ արտակարգ դրության պայմաններում ինքը ևս օգտակար է եղել իր երկրին՝ սոցիալական խնդիրների մեղման առումով»,-նշել է մարզպետը։