Սպիտակ-Երևան ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. կա 2 զոհ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

վթար

ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին՝ ժամը 16:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին. կա 2 զոհ: